Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ապրիլի 1-ը ոչ թե խաբելու, այլ կատակելու օր

Ապրիլի 1-ը ոչ թե խաբելու, այլ կատակելու օր

Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:

Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին: Հիշու՞մ եք` ինչ թակարդներ էինք լարում. կավիճի փոխարեն շաքար էինք դնում կամ ջնջոցը դնում էինք դռան վերևի մասում, որ, երբ դուռը բացվի` ջնջոցը վայր ընկնի ու էլի նման հիմար կատակներ:

 

Չեմ հավատա` եթե մեկն ասի, որ իրենց դասարանում նման բան չի եղել:

 

Ինչևէ` ինչ եղել եղել է , անցածը հետ չես բերի, մանավանդ, որ այդ ամենը այն ժամանակ իսկապես շատ ծիծաղելի էր, բայց հիմա մենք ոչ թե վեցերորդ դասարանի երեխաներ ենք, այլ հասուն մարդիկ և համաձայնեք, որ ապրիլի մեկին դասախոսի գլխին խաղ խաղալը` ասենք ամբողջ խմբով դասի չգալը, ոչ թե ծիծաղելի է, այլ ձանձրալի և մի քիչ էլ աղետալի:

 

Այն էլ ասեմ, որ այս տարի ապրիլի մեկը կիրակի էր ու այդ կատակը չէր էլ անցնի:

 

Ապրիլի մեկը ոչ թե խաբելու, այլ կատակելու օր է: Կհարցնեք, թե ո՞րն է տարբերությունը: Ասեմ: Խաբում ենք նրանց, ում չենք վստահում ու համակրում, իսկ կատակում ենք նրանց հետ, ում սիրում ենք և ուզում ենք, որ մեր կատակը ժպիտ պարգևի:

 

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. thewomans.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ